Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ջեֆֆ Սեշընը՝ ԱՄՆ գլխավոր դատախազ

Ջեֆֆ Սեշընը՝ ԱՄՆ գլխավոր դատախազ
09.02.2017 | 15:40

52 կողմ, 47 դեմ ձայների հարաբերակցությամբ չորեքշաբթի օրը ԱՄՆ սենատը հաստատեց Ջեֆֆ Սեշընին գլխավոր դատախազի պաշտոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին ազատել էր գլխավոր դատախազ Սելի Յեյթսին, երբ նա չէր պաշտպանել Թրամփի՝ մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանավորակապես արգելելու որոշումը:

Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վիրջինիայի արևելյան շրջանի դատախազ Դեյնա Բոենթեն՝ մինչ այդ պաշտոնում Ալաբամայից ընտրված սենատոր Ջեֆ Սեշընի թեկնածության հաստատումը Սենատում:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ